FANDOM


Includes CC-BY-SA content from Wikipedia's Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում article (authors)

«Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում» (անգլ.՝ Star Wars Episode VII: The Force Awakens), ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ, «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի ընդհանուր յոթերորդ և երրորդ եռապատման առաջին մասը։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին։ Կինոնկարի ռեժիսորն է Ջեյ Ջեյ Աբրամսը։ Գլխավոր դերերում են հանդես գալիս Ջոն Բոյեգան, Դեյզի Ռիդլին, Ադամ Դրայվերը, Օսկար Այզեկը, Էնդի Սերքիսը, Դոնալ Գլիսոնը և Մաքս ֆոն Սյուդովը, ինչպես նաև նախորդ մասերում նկարահանված վետերաններից՝ Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը, Մարկ Հեմիլը, Էնթոնի Դենիելսը և Փիթեր Մեյհյուն։ Ֆիլմում պատկերվելիք գործողությունները տեղի կունենան «Ջեդայի վերադարձը» (1983) էպիզոդի իրադարձություններից շուրջ 30 տարի անց։